Логотип

Ընդդիմադիր կուսակցություններն այսօր դիմումներ կներկայացնեն ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

«Բարգավաճ Հայաստան», «Միասնության Թևեր» կուսակցություններն ու «Հայաստան» դաշինքն այսօր դիմումներ կներկայացնեն ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Այս պահին ՍԴ արդեն ներկայացվել է դիմում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմից՝ ընտրությունների անվավեր ճանաչման պահանջով։ Միասնության թևեր կուսակցությունը դիմումը կներկայացնի ժամը 15։30-ին, ԲՀԿ-ն՝ 16։30-ին, Հայաստան դաշինքը՝ ժամը 17։00-ին։

Նշենք, որ Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը:

Դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։

«ՓաստԻնֆո»