Логотип

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Իջևան քաղաքի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․1 մագնիտուդով երկրաշարժը գրանցել է ժամը 09:03-ին։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, ինչպես նաև Կողբ, Աչաջուր և Ոսկեպար գյուղերում (2-3 բալ ուժգնությամբ):

Sputnik Արմենիա