Логотип

Անվավեր կճանաչվե՞ն ընտրությունների արդյունքները. ՍԴ-ն քննում է ընդդիմության բողոքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սահմանադրական դատարանն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում քննարկում է 7 քաղաքական ուժերի դիմումները, որոնք հիմնականում վերաբերում է ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն։

Այստեղ են բերվել ոստիկանական ուժեր։

Նախօրեին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօր ժամը 17:00-ին «ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների»։

Նշենք, որ այս նիստին չեն մասնակցելու ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը, քանի որ ՍԴ–ն որոշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների նախկին անդամներ Վարդանյանն ու Զեյնալյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:

Սեդա Սաֆարյանի մասնակցությունն ընտրությունների վեճի քննությանը բացառելու պահանջով ՍԴ դիմում էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը: Այս քաղաքական ուժը կարծում է, որ Սաֆարյանը «կողմնակալ է, բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ, և 2021-ի ընտրություններին մասնակցում էր Արման Բաբաջանյանի հետ՝ նույն ցուցակով: Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունն ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ ուժերից մեկն է:

Սակայն ՍԴ–ից հայտնել են, որ Սեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի միջնորդությունը քննության առարկա չի դարձել, քանի որ դատավորներից որևէ մեկը այդ հարցը չի բարձրացրել:

News.am