Ադրբեջանում սահմանափակում են սոցիալական ցանցերի օգտագործումը 16 տարեկանից ցածր անձանց համար։ Փոփոխություններ են արվել «Տեղեկատվության, թվայնացման և տեղեկատվության պաշտպանության մասին» և «Երեխաներին վնասակար տեղեկություններից պաշտպանելու մասին» օրենքներում։
Սոցիալական ցանցերում անձնական օգտահաշիվներ բացելու համար թվային հասունության նվազագույն տարիք է սահմանվել 16 տարեկանը։
Նշվում է, որ օրինագծի պատրաստման ժամանակ ուսումնասիրվել է միջազգային առաջատար փորձը։
Բացի այդ, տուգանքներ են սահմանվում տարիքային սահմանափակումներ պահանջող սոցիալական ցանցերի գործունեությանը վերաբերող պահանջները խախտելու համար։
Sputnik Արմենիա
