ԱՄՆ Գերագույն դատարանն արգելափակել է երկրի տարածքում ծնված երեխաների ամերիկյան քաղաքացիության համընդհանուր իրավունքը վերացնելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը:
«Միացյալ Նահանգներում անօրինական կամ ժամանակավորապես այստեղ գտնվող ծնողներից ծնված երեխաները հայտնվում են երկրի իրավասության ներքո։ Ըստ Սահմանադրության՝ նրանք ի ծնե քաղաքացիներ են», – ասված է որոշման մեջ։
Որոշումը հիմնված է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխության դրույթների վրա և հաստատում է գործող դատական պրակտիկան:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն իր նախագահության հենց սկզբից հանդես է գալիս ներգաղթի նկատմամբ խիստ վերահսկողության դիրքերից: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է չեղարկել օտարերկրացիների երեխաների համար նրանց՝ ԱՄՆ տարածքում ծնվելու հիմքով ամերիկյան քաղաքացիություն ստանալու իրավունքը:
Sputnik Արմենիա
