Логотип

Բաքվի դատարանում հայ գերիներից մի քանիսի «պաշտպաններն» արդարացման վճիռներ են պահանջել

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքների քննությունը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև Դավիթ Ալահվերդյանի, Մելիքսեթ Փաշայանի «պաշտպանները» խնդրել են բեկանել փետրվարի 5-ի դատարանի վճիռն ու իրենց պաշտպանյալների նկատմամբ արդարացման դատավճիռներ կայացնել։

Այնուհետև դատական նիստն ընդմիջվել է, որպեսզի «մեղադրյալներն» իրենց «պաշտպանների» հետ փակ, գաղտնի հանդիպումներ անցկացնելու հնարավորություն ունենան։

Ընդմիջումից հետո ելույթները շարունակվել են։

Իշխանյանը նախ միջնորդություն է ներկայացրել՝ դատարանին խնդրելով քրեական գործի նյութերին կցել իր կողմից պատրաստված վերաքննիչ բողոքի և դիմումի կրկնօրինակները: Նա նաև նշել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Այս նիստի ընթացքում նաև Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի և Մադաթ Բաբայանի «պաշտպանները» փոխվել են, քանի որ նրանց փաստաբաններն առողջական խնդիրների պատճառով չէին կարողացել մասնակցել նիստին։

Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 3-ին։

Sputnik Արմենիա