Այս օրերին, երբ ՍԴ-ում քննվում է ՔՊ-ի՝ իշխանության մնալ-չմնալու հարցը, «զուգադիպությամբ» ուժի մեջ է մտել ՍԴ դատավորների աշխատավարձերն էականորեն բարձրացնելու նախագիծը, ընդգծում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։
«46 միլիոն 775 հազար դրամ՝ ընդամենը 9 դատավորի համար, իսկ մեր թոշակառուներին՝ ընդամենը 10 հազար դրամ։ 9 դատավորին երաշխավորում են տասնյակ միլիոններ, իսկ Սյունիքում իբր գնահատման նոր համակարգ դնելու պատճառով 869 ընտանիք՝ մարզի նպաստառուների 71 տոկոսը, զրկվում է ապրելու նվազագույն միջոցից՝ ընտանեկան նպաստից»,- նշում է Արթուր Միքայելյանը։
Նա նաև հարց է՝ բարձրացնում՝ ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին.
«Սա պետական հոգածությու՞ն է, թե՞ սեփական աթոռը պահելու հերթական հաշվարկ։ Սա դատարանի անկախությունը պահելու համա՞ր է, թե՞ ՔՊ-ի՝ իշխանության մնալ-չմնալու ապահովագրության հարցն է։ Ինչու՞ է այս օրենքն ընդունվել նախընտրական արշավի պաշտոնական մեկնարկից օրեր առաջ…
Այս հարցերի պատասխանը հանրությունը պետք է իմանա»։
Aysor.am
