Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 1–ի իր նիստում որոշեց անփոփոխ թողնել քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը, սակայն վերահաշվարկների արդյունքում օգոստոսի 1-ից կփոխվեն սակագնի տարբեր բաղադրիչները։
Մասնավորապես, «Գազպրոմ Արմենիան» ավելի քիչ գումար կստանա գազի փոխադրման համար, աշխատակիցների հավելավճարային ֆոնդից չեն օգտվի ընկերության ղեկավարները։
Բացի այդ, բնական գազը կէժանանա ՋԷԿ-երի համար։
Փաստացի, մինչ դեկտեմբերի 31-ը հայաստանցիների համար գազի սակագինը չի թանկանա։
Նիստին ներկա «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Աշոտ Հակոբյանը «Ազատությանը» հայտնել է, որ իրենք չեն պատրաստվում գազի սակագինը բարձրացնելու դիմում ներկայացնել հանձնաժողով։
Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը պարզաբանեց, թե հայտ կարող են ներկայացնել արդեն հաջորդ տարի։
News.am
