Логотип

Խուդոյան․ Կարելի է ասել՝ չենք ունեցել ԿԸՀ

«Սահմանադրական դատարանում 5 օր տևած մեր քննարկումներից ընտրողը վերլուծում և հասկանում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անգործություն է դրսևորում, կարելի է ասել չենք ունեցել ԿԸՀ, քանի որ չի կատարել իր առաքելությունը, չի ապահովել հավասար ու ազատ ընտրական իրավունքի իրացում»,- ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանն ունեցած եզրափակիչ ելույթում ասաց ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը։

Դաշինքի ներկայացուցիչ Տաթև Սողոյանն ասաց, որ ԿԸՀ-ն իրականացրել է 0 վարչական վարույթ։

Խուդոյանը շարունակեց. «Ինչի համար առհասարակ գոյություն ունի ԿԸՀ-ն. եթե ուղղակի ընտրական միջոցառումներ և քվեարկության օրվա միջոցառումներ կազմակերպող պետք է լինի, ավելի լավ է փակել ԿԸՀ-ն, փոխարենն այդ գումարը պետական բյուջեից հատկացնել «Դոմինո վիդեո փրոդաքշնին»՝ հաստատ ավելի լավ կկազմակերպի միջոցառումները»։

Նա նաև նշեց, որ այս ընտրությունների արդյունքների կեղծումը կարելի է ապացուցել կալկուլյատրով՝ պարզ հաշվարկի միջոցով. «Եթե մինչ քննարկվում է ազդեցությունները, հնարավորությունները, այս դեպքում թվաբանական հստակ հաշվարկով՝ ձայների հաշվարկով, ֆինանսական ծախսերի հաշվարկով, դա ապացուցելի է»։

Խուդոյանը նաև ասաց, որՔՊ-ն քարոզարշավի զգալի մասը ֆինանսավորել է պետական բյուջեից։

Panorama.am