Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կշարունակի խաղալ Իտալիայի չեմպիոն և գավաթակիր Միլանի «Ինտերում» մինչև 2027 թվականի հունիսի 30-ը. ակումբը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը։ Այս մասին տեղականում ենք ակումբի պաշտանական կայքէջից։
Ավելի վաղ գրել էիք, որ նոր պայմանագրով 37-ամյա կիսապաշտպանի աշխատավարձը կնվազի։
Մարզական լրագրող, տրանսֆերային շուկայի փորձագետ Նիկոլո Սկիրան հայտնել է, որ Մխիթարյանի տարեկան աշխատավարձը կլինի 2 միլիոն եվրո` գումարած հավելավճարները։ Ավարտված 2025-26 թթ. մրցաշրջանում ֆուտբոլիստի աշխատավարձը 3 մլն եվրո էր։
Չորս մրցաշրջանների ընթացքում Մխիթարյանը «Ինտերի» հետ նվաճել է Իտալիայի երկու չեմպիոնություն (Scudetto), Իտալիայի երկու գավաթ (Coppa Italia) և Իտալիայի երկու Սուպերգավաթ (Supercoppa Italiana)։
Կիսապաշտպանն «Ինտերի» կազմում է 2022 թվականից. 187 հանդիպումներում նա դարձել է 12 գոլի հեղինակ և կատարել 21 գոլային փոխանցում։
Մխիթարյանը ՀՀ հավաքականից հեռացավ 2022 թվականի մարտին։
Sputnik Արմենիա
