Логотип

Խուզարկում են Երվանդ Բոզոյանի բնակարանը

Իրավապահները խուզարկում են «Մայր Հայաստան» շարժման և նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանը: Տեղեկությունը հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մանուկ Սուքիասյանը:

«Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման և նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում»,- գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մանուկ Սուքիասյանը:

Sputnik Արմենիային ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն էլ հայտնեց, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ: