Логотип

ՀԾԿՀ-ն ստուգումներ է սկսել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ստուգումներ է սկսել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով հանձնաժողովին։

ՀԾԿՀ-ից թերթին հաստատել են այդ տեղեկությունը՝ պարզաբանելով, որ «Գազպրոմ Արմենիա»-ի մասնաճյուղերում ուսումնասիրություններն իրականացվում են գազի ներտնային անվտանգության համակարգերի սպասարկման որակի առնչությամբ։

Գերատեսչությունից հուլիսի 1-ին հայտարարել էին, որ Հայաստանի բնակիչներին մատակարարվող բնական գազի սակագինը մնացել է անփոփոխ։ ՀԾԿՀ-ի հրապարակած հաշվարկների համաձայն՝ ամսական մինչև 10 000 խմ բնական գազ սպառող բնակիչների համար սակագինը մնացել է 143.7 դրամ՝ մեկ խմ-ի դիմաց։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 28-ին հայտնել էր, որ Մոսկվան գրավոր զգուշացրել է Երևանին՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում գազի, նավթամթերքի և ալմաստի վերաբերյալ համաձայնագրերի խզման ռիսկերի մասին։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան ի պատասխան՝ նշել էր, որ Երևանն ի գիտություն է ընդունել Մոսկվայի նամակը։

Armenia Today