ՄԱԿ զեկույց է հրապարակել, որում Հայաստանը կարծես թե աաջընթաց է արձանագրել կայուն զարգացման ցուցիչի առումով և գերազանցում է նույնիսկ Վրաստանին ու Ադրբեջանին: Չգիտեմ ինչպիսին է պատկերը Վրաստանում ու Ադրբեջանում՝ իրական գետնի վրա, բայց Հայաստանում կայուն զարգացման մասին խոսել հնարավոր է թերևս միայն ՄԱԿ «ստանդարտներով», բայց ոչ գետնի վրա եղած պատկերով:
Համենայն դեպս, կայուն զարգացման հարցում առաջընթաց գրանցող երկրում թերևս պետք է օրինակ արտացոլվի այդ երկրի հանդեպ արտաքին ներդրումային հետաքրքրություն: Հայաստանի պարագայում, ի դեպ՝ ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի, արտացոլվում է արտաքին ներդրողների հետաքրքրության գրեթե իսպառ բացակայություն:
Մինչդեռ, ինչպես ասել եմ բազմիցս, պետության կայուն զարգացման ամենազգայուն ցուցիչներից մեկը հենց դա է, թե ինչպիսին է ներդրումային գրավչության գործնական դրսևորումը, այլ ոչ թե տարատեսակ զեկույցային-չափորոշիչային:
Որովհետև, նաև հասկանալի է, թե ինչն է միջազգային այդ զեկույցների մոտիվը: Ըստ էության այն, ինչը մոտիվացնում էր նաև միջազգային դերակատարներին իրենց անմիջական աջակցությունը հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանի ընտրությանը, փաստացի ակնհայտորեն միջամտելով Հայաստանի ներքին գործերին:
Միջազգային այդ զեկույցները, ըստ էության այն խրախուսանքի շարքից են, որ մենք լսում ենք նաև օրինակ ԵՄ պաշտոնյաների շուրթեից, և որոնց գինը՝ Ադրբեջանի պայմանները հնարավորինս շուտ ընդունելն ու աշխարհաքաղաքական համարժեք սխեմաները կյանքի կոչելն է:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, քաղաքական վերլուծաբան
Verelq.am
