USD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 34°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 34°C

Логотип

Փիրոյան․ Քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ամբողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին

«Մուլտի Ուելնես Կենտրոնի» տնօրեն Արման Փիրոյանն անդրադարձել է կենտրոնի շուրջ կատարվող զարգացումներինԼ

«Կենտրոնին պատկանող անշարժ գույքն անօրինական եղանակով իր սեփականությունը հռչակելուց հետո Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ «Մուլտի Ուելնես Կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է և գործելու է «Երևան Ուելնես Սենթր» նոր անունով։

Համալիրի ողջ շարժական գույքը՝ մարզական գույք և սարքավորումներ, կահույք, oդափոխման և հովացման համակարգեր, համակարգչային տեխնիկա լվացքի մեքենաներ, խոհանոցային գույք, հեռուստացույցներ և այլն, և այլն, պատկանում են «Մուլտի Ուելնես Կենտրոնին», դրանք դուրս չեն բերվել համալիրի տարածքից։

Հայտարարում ենք, որ Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին և անհատույց օգտագործման է հանձնել իր ստեղծած «Երևան Ուելնես Սենթր» կազմակերպությանը։

Հարգելի՛ Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, թե ի՞նչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»։

News.am