USD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°C

Логотип

ՇՀԿ առաջնորդներն ընդունել են Բիշքեկի հռչակագիրը. հիմնական կետեր

Բիշքեկում ընթացող գագաթնաժողովի արդյունքներով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների առաջնորդները ուրվագծել են ընդհանուր մոտեցումները միջազգային անվտանգության, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի, համաշխարհային ֆինանսական համակարգի բարեփոխման, ինչպես նաև արդյունաբերության, էներգետիկայի և թվային առևտրի զարգացման վերաբերյալ։ Հիմնական դիրքորոշումները ամրագրված են ՇՀԿ-ի 25-ամյակի տարում ընդունված Բիշքեկի հռչակագրում։

Միջազգային անվտանգություն և Իրան

ՇՀԿ-ն ռազմաքաղաքական դաշինք չէ և ուղղված չէ այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների դեմ: Միևնույն ժամանակ, կազմակերպությունը հայտարարել է իր պատրաստակամության մասին զարգացնելու համագործակցությունն այն երկրների և միավորումների հետ, որոնց գործունեությունը «ուղղված չէ ՇՀԿ-ի և դրա անդամ պետությունների շահերի դեմ»:

Գագաթնաժողովի մասնակիցները կարծում են, որ ՇՀԿ-ի շրջանակներում փոխգործակցությունը կարող է հիմք դառնալ Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության տարածք ձևավորելու համար:

Կազմակերպության երկրները փաստել են միջազգային բարդ իրավիճակի պահպանումը՝ պայմանավորված շարունակվող հակամարտություններով, համաշխարհային շուկաների անկայունությամբ, էներգետիկ և պարենային մարտահրավերներով, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ:

Կենտրոնական միջազգային հարցերից մեկն է դարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Գագաթնաժողովի մասնակիցները խորը մտահոգություն են հայտնել տարածաշրջանում և Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

ՇՀԿ երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը Իսլամական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և հանդես եկել բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով հակամարտության կարգավորման օգտին: Գագաթնաժողովի մասնակիցները նաև ցավակցություն են հայտնել Իրանին երկրի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։

Հռչակագրում ամրագրված է անվտանգության անբաժանելիության սկզբունքը. ՇՀԿ երկրները անընդունելի են որակել առանձին երկրների կողմից ուրիշների հաշվին սեփական անվտանգությունն ապահովելու փորձերը։

Միջուկային անվտանգություն, ՀՀՊ և տիեզերք

Պայմանավորվածությունների զգալի մասն առնչվում է սպառազինության և ռազմավարական կայունության նկատմամբ վերահսկողությանը։

ՇՀԿ երկրները հայտարարել են, որ առանձին պետությունների կամ ռազմաքաղաքական դաշինքների կողմից հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգերի անսահմանափակ ընդլայնումը բացասաբար է ազդում միջազգային անվտանգության և կայունության վրա։

Կազմակերպության մասնակիցները հանդես են եկել նաև տիեզերքում սպառազինության մրցավազքին վերջ դնելու օգտին։ Նրանք անհրաժեշտ են համարում իրավաբանորեն պարտադրող միջազգային փաստաթղթի ընդունումը, որը համապատասխան երաշխիքներ կապահովի և կբարձրացնի տիեզերական տարածքում պետությունների գործունեության թափանցիկությունը։

Միևնույն ժամանակ ՇՀԿ երկրները կողմ են հանդես եկել ցանկացած զենքից տիեզերքի ազատության պահպանմանը և դրա օգտագործմանը բացառապես խաղաղ նպատակներով։

Գագաթնաժողովի արդյունքներով առանձին հռչակագիր է նվիրված միջուկային և ֆիզիկական միջուկային անվտանգության ոլորտում բազմակողմանի գործընկերության ամրապնդմանը։

Կազմակերպության անդամ պետությունները նաև կոչ են արել ողջ ծավալով պահպանել Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան և վերահաստատել են իրենց աջակցությունը Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը։

Պայքար ահաբեկչության և թմրանյութերի հետ

Ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու հարցերում ՇՀԿ–ն ընդգծել է պետությունների և դրանց իրավասու մարմինների առաջատար դերը։

Համագործակցության ևս մեկ ուղղություն է դառնալու թմրանյութերի դեմ պայքարը։ Առաջնորդները հաստատել են մինչև 2030 թվականը թմրանյութերից կախվածության դեմ պայքարի հարցում փոխգործակցության ծրագիրը։

Բացի այդ, ընդունվել է սինթետիկ թմրանյութերի և դրանց պատրաստուկների տարածման դեմ գործողությունների համակարգման առանձին ծրագիր, որը նույնպես նախատեսված է մինչև 2030 թվականը։

Տնտեսություն, արդյունաբերություն և էներգետիկա

Պայմանավորվածությունների տնտեսական մասը ՇՀԿ-ի շրջանակներում համագործակցության ընդլայնում և, միաժամանակ, համաշխարհային տնտեսական կառավարման սկզբունքների փոփոխություն է նախատեսում։

Կազմակերպության երկրները կողմ են հանդես եկել գլոբալ տնտեսական կառավարման համակարգի և միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխմանը։ Մասնավորապես, խոսքը Արժույթի միջազգային հիմնադրամի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ղեկավար մարմիններում զարգացող երկրների ներկայացվածության և դերի ընդլայնման մասին է։

ՇՀԿ մասնակիցները պայմանավորվել են զարգացնել փոխշահավետ արդյունաբերական գործընկերությունն ու ընդլայնել համագործակցությունն էներգետիկայի ոլորտում։

Առանձին ուշադրություն է դարձվել էլեկտրոնային առևտրին։ Երկրները մտադիր են կատարելագործել e-commerce անդրսահմանային ենթակառուցվածքը, նվազեցնել ծախսերը բիզնեսի համար և կազմակերպության տարածքում բարձրացնել վստահության մակարդակը ձեռնարկատերերի միջև։

Առաջարկվում է նաև սպառողների իրավունքների պաշտպանության համար ընդլայնել թվային տեխնոլոգիաների կիրառումը և ընդհանուր մոտեցումներ մշակել տարբեր երկրներից մասնակիցների միջև կոմերցիոն վեճերի առցանց կարգավորման վերաբերյալ։

ՇՀԿ գրեթե բոլոր երկրները հաստատել են աջակցությունը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և Եվրասիական տնտեսական միության հետ դրա կապակցվածությանը։ Աջակցելուց ձեռնպահ է մնացել միայն Հնդկաստանը։

Արբանյակային ինտերնետ և թվային ինքնիշխանություն

Հռչակագրի առանձին դրույթը վերաբերում է արբանյակային ինտերնետի աշխատանքին: ՇՀԿ երկրները նման ծառայությունների մատուցումը պետության տարածքում առանց ազգային մարմինների կողմից լիցենզիայի կամ թույլտվության տրամադրման համարում են միջազգային իրավունքի խախտում հեռահաղորդակցության ոլորտում:

Այսպիսով, կազմակերպության անդամ պետությունները ամրագրել են մի սկզբունք, որի համաձայն՝ արբանյակային կապի օպերատորները պետք է հաշվի առնեն այն երկրների ազգային օրենսդրությունը, որի տարածքում նրանք ծառայություններ են մատուցում։

Պատմական հիշողություն

Մեկ այլ կետ է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը։ ՇՀԿ երկրները հայտարարել են, որ մտադիր են շարունակել պատմական հիշողության պահպանմանն ուղղված աշխատանքը և հակազդել պատմությունը կեղծելու փորձերին։

Գագաթնաժողովն անցկացվում է Բիշքեկում՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի նախագահությամբ։ ՇՀԿ–ի և ՇՀԿ+ ձևաչափի միջոցառումներին մասնակցում են 17 պետությունների և վեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մասնակիցների թվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

Sputnik Արմենիա

Հետևեք մեզ՝ Facebook Telegram