Ռուսական կողմը լավատեսորեն է տրամադրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից առաջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Յունաշև LIVE»-ին տված հարցազրույցում։
Այսօր Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված են Պուտինի և Փաշինյանի բանակցությունները։
«Մենք միշտ լավ տրամադրություն ունենք, միշտ լավատեսորեն ենք տրամադրված», – կարճ պատասխանել է Օվերչուկը համապատասխան հարցին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում առանձին հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ նրա` բանակցությունների ընթացքում կքննարկվեն նաև ընդդիմադիր գործիչների կալանավորումների շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ձգտումը։
Sputnik Արմենիա
