USD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 27°C

Логотип

Էդուարդ Շարմազանով․ Ռուսների սխալները բոլորն են մատնացույց անում,բայց օժանդակությունը հիշում են քչերը

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«2020-ի աշնանը Փաշինյանն էր նշում ,որ ադրբեջանցիները չկարողացան ներխուժել Սյունիքի խորքերը բացառապես ՌԴ-ի շնորհիվ։

Վերջին օրերին ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայության դեմ աժիոտաժ է սկսվել։ Իրար հերթ չտալով՝ կեղծ ինքնիշխանները պահանջում են 102-րդ ռազմաբազայի դուրսբերում ՀՀ-ից։ Ասում են՝ ի՞նչ են արել ռուսները 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ռուսների սխալները բոլորն են մատնացույց անում,բայց օժանդակությունը հիշում են քչերը։ Չգիտես ինչու՞ ՔՊ-ն ու Փաշինյանը չեն ասում ,թե ի՞նչ օժանդակություն է եղել ՌԴ-ից։

Քանի որ իրենք լռում են,ես կհիշեցնեմ Փաշինյանի խոսքերը 2020-ի հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ խոսելու այդ թեմայի մասին,հիմա ևս մեկ անգամ հիշեցնեմ։

2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը,խոսելով ռազմաճակատում իրավիճակի ու հնարավոր հրադադարի մասին,ասել է մեզ այդ օրը,որ ինքը խնդրել է ՌԴ նախագահին որպեսզի ռուսական դրոշներ տեղադրվեն Մեղրիից մինչև Տեղ և Սոթք,որպեսզի ադրբեջանցիները չներխուժեն Սյունիքի խորքերը։ Ըստ նրա,ռուսները նույն օրը դա արել են ու դրա արդյունքում ադրբեջանցիների ռազմական էքսպանսիան Սյունիքի նկատմամբ անհնարին է դարձել։ Հիմա հարց. եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի,ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան։ Ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում,քանի որ այն բխում է ՀՀ անվտանգության պահպանման շահերից»։

Aysor.am

Հետևեք մեզ՝ Facebook Telegram