USD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 26°C

Логотип

Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կիրակնօրյա ուժեղ կայծակի հետևանքով վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Սևանավանքի վանահայր տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը նշեց, որ կայծակի հարվածը 17։30-ի սահմաններում է եղել՝ երեկոյան ժամերգության պահին։

Թեպետ ժամերգությունը Սևանավանքի մյուս եկեղեցում՝ Սուրբ Առաքելոցում է անցկացվել, բայց եկեղեցու այս հատվածում ևս այդ ժամին մարդիկ եղել են։

«Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Փաստորեն խաչը շանթարգել է դարձել»,- նշեց տեր Մինասը։

Կայծակն այնքան ուժեղ է եղել, ոչ միայն խաչն է վնասվել, այլև գմբեթը։ Հիմա ժամանակավոր լուծում է տրվել, գմբեթը ծածկվել է՝ թույլ չտալու, որ անձրևաջրերը ներս լցվեն։ Տեր Մինասի խոսքով՝ ճարտարապետներ են եկել, արձանագրել են իրավիճակը, հիմա սպասում են, որ մասնագիտական ուսումնասիրություններ կատարվեն, գնահատում արվի՝ վերականգնումն իրականացնելու համար։

Տեր Մինասը, որն արդեն երկար տարիներ է՝ ծառայում է Սևանավանքում, նման մի դեպք է մտաբերում․ 7-8 տարի առաջ կրկին ուժեղ կայծակից վնասվել էր Սուրբ Առաքելոցի խաչի ներքևում գտնվող քարը, բայց նման ուժեղ կայծակ ու դրա հետևանքով այսպիսի վնաս, հոգևորականը չի հիշում։ Զրույցի վերջում տեր Մինասը հուսադրում է՝ «մի՛ անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի, շուտով կվերականգնենք»։

Նշենք, որ ըստ բաց աղբյուրների՝ Սևանավանքը հիմնադրվել է 305 թվականին։

Տեսանյութը` սոցցանցերից։

Հետևեք մեզ՝ Facebook Telegram