USD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 25°C

Логотип

Հայ-ամերիկյան DeepSat ստարտափը պայմանագիր է կնքել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ

Հայաստանում և ԱՄՆ-ում գործող DeepSat ստարտափը շահել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Direct to Phase II SBIR ծրագրի պայմանագիր՝ ստեղծելու «Օրիոն» արբանյակային համաստեղություն։ Համաստեղությունը կաշխատի մոտ 250 կիլոմետր բարձրության վրա և թույլ կտա իրական ժամանակում վերահսկել Երկիր մոլորակը՝ հատկապես Հնդկական և Խաղաղ օվկիանոսի տարածքում։

DeepSat-ի գլխավոր տնօրեն Ներսես Օհանյանը նշել է, որ այս գործընկերությունն իրագործում է իրենց նպատակը՝ Հայաստանում զարգացնել բարձր ճշգրտությամբ տիեզերական տեխնոլոգիաներ և ներգրավել միջազգային փորձը երկրում։

Ցածր ուղեծրի ու արբանյակի վրա արհեստական ինտելեկտի առկայցության շնորհիվ համակարգը կկարողանա ավելի արագ և ճշգրիտ մշակել տվյալները, հայտնաբերել նավերի և այլ օբյեկտների համար, նույնիսկ հեռավոր տարածքներում: Համակարգը պատրաստվում է կոմերցիոն բաղադրիչների վրա, ինչը կպահպանի ծախսերի ցածր մակարդակը և կբարձրացնի մասշտաբայնությունը։

Առաջին ցուցադրական առաքելությունը նախատեսվում է 2027 թվականին: Պայմանագիրը հնարավորություն կտա փորձարկել հարթակի օգտագործումը ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նպատակների համար՝ սկսած օվկիանոսում ապօրինի գործունեությունը հայտնաբերելուց մինչև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական աղետների վերահսկում:

ArmNews.am