USD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 27°C

Логотип

Օվերչուկ․ Մոսկվան զգուշավոր լավատեսությամբ է նայում Բաքվի և Երևանի համաձայնագրին

Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին։ Այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի նստաշրջանի շրջանակում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք շատ զգուշավոր լավատեսությամբ ենք նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին։ Դա ևս կարևոր ներդրում է մեր մեծ Եվրասիական տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդելու հարցում», – ասել է նա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Sputnik Արմենիա