ԿԲ-ն կկիրառի բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը

ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ, հայտնում են ԿԲ-ից:

Նշվում է, որ Կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը, տեղեկացնում է Aysor.am։