ԲԴԽ նախագահ․ Հայաստանում չկա որևէ անձ, որը կարող է դատավորին հանձնարարություն տալ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը վստահ է, որ նոյեմբերի 15-ի իր կոչից հետո դատական իշխանության հեղինակությունը միանշանակ բարձրացել է։

«Վերջին երկու տարվա ընթացքում, ինչ ես զբաղեցնում եմ նախագահի պաշտոնը, վստահաբար կարող եմ պնդել, որ դատական իշխանությունն իրապես անկախացել է», - Ազգային ժողովում այսօր հայտարարեց ԲԴԽ նախագահը։

Նա ասաց, թե ՀՀ-ում ոչ ոք, որևէ քաղաքական ուժ՝ իշխանություն, թե ընդդիմություն, որևէ ընկերական հարաբերություններ չեն կարող ազդել դատավորների կողմից որոշում կայացնելու վրա։

«Նույնիսկ նման փորձերը կանխվում են շատ սկզբնական փուլում։ Հայաստանում չկա որևէ անձ, որը կարող է դատավորին հանձնարարություն տալ։ Սա միայն իմ արձանագրումը չէ, սա ամբողջ դատական համակարգի արձանագրումն է և ես հպարտանում եմ դրանով», - հայտարարեց Ռուբեն Վարդազարյանը, տեղեկացնում է Aysor.am։