2021-07-12 08:07
Լրատվական գործակալություններ
Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի
ՀՀ ԿԸՀ–ն բավարարել է դատախազության միջնորդությունը՝ Մեղրի համայնքի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին:
ԿԸՀ որոշման մեջ նշվում է, որ Զաքարյանը խնդրել է հետաձգել հուլիսի 1-ին նշանակված նիստը, որպեսզի ինքը կարողանա ներկա լինել դրան, ինչը բավարարվել է: Բայց այսօր նա նիստին այդպես էլ չի ներկայացել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: