Սուքիասյանի ընտանիքը հանդիսանում է «Flyone Armenia» ավիաընկերության բաժնետերերից մեկը

Հայաստան–Թուրքիա և հակառակ ուղությամբ թռիչքներն իրականացվելու են այնպես, ինչպես ոչ վաղ անցյալում, բայց ավելի ցածր գներով։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը, որի ընտանիքը հանդիսանում է «Flyone Armenia» ավիաընկերության բաժնետերերից մեկը։

«Այն սկզբունքը, որով այդ ավիաընկերությունը ստեղծվել է, «լոուքոսթն» է` ցածր գներով ավիաընկերություն»,– ասաց Սուքիասյանը։

Թե երբ կիրականացվի առաջին չվերթը, Սուքիասյանը չհստակեցրեց, բայց վստահեցրեց, որ նոր չվերթն ունի պահանջարկ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։