Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Շուշիի հռչակագիրը
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել Է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին Շուշիի հռչակագիրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Միլի Մեջլիսը (Ադրբեջանի խորհրդարանը) հաստատել էր Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը:
Արտաքին կապերի հանձնաժողովում քննարկման ներկայացված Շուշիի հռչակագիրը բարձր էր գնահատվել ու խորհրդարանի քննարկմանը ներկայացվել որպես պատմականորեն կարևոր փաստաթուղթ:
Փաստաթղթի ընդունմանը 266 պատգամավոր է կողմ քվեարկել։
Անցյալ տարվա հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի ստորագրած հռչակագրի տեքստում նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Հռչակագրում նաև ասվում է, որ կողմերը կշարունակեն երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացմանն ուղղված համատեղ ջանքերը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.