«Դատավորի որոշումները տրամաբանական չեն». Քոչարյանի և Գևորգյանի գործով նիստը հետաձգվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը։ Նման որոշում կայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանը։
Հայտնել էինք, որ այսօր կեսօրին մեկնարկած դատական նիստն ընդմիջվել էր, քանի որ Գրիգորյանը ներկա չէր նիստին։ ԵԽԽՎ նիստերի միջև կար ընդամենը մեկ ժամ ընդմիջում, որի ընթացքում, ըստ Դանիբեկյանի, Արմեն Գևորգյանը պետք է հասցներ դատարան ներկայանալ։
Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ Գրիգորյանը գրություն է ուղարկել դատարան` հայտնելով, որ պետք է ԵԽԽՎ–ում լիագումար նիստի մասնակցի օնլայն ռեժիմով։
«Չեմ կարող մասնակցել դատական նիստերին, քանի որ ողջ օրը մասնակցում եմ ԵԽԽՎ նիստերին։ Բացի այդ, այսօր ժամը 16։00-ին` ԵԽԽՎ նիստերի ընդմիջման ժամանակ, նախատեսված է նաև հանդիպում–ժողով ԵԽԽՎ–ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի մոտ։ Այդ ժամանակ պետք է քննարկվեն ԵԽԽՎ–ում ներկայացվող փաստաթղթերի նախագծերը»,–նշված է Գրիգորյանի` դատարանին ուղղված գրության մեջ։
Նա, ի դեպ, կանխավ գրություն էր ուղարկել դատարան` հայտնելով այս ամենի մասին։
Գործով դատախազն իր անհամաձայնությունը հայտնեց` ասելով, որ եթե արդեն իսկ Գրիգորյանը հայտնել էր, որ ներկա չի լինելու նիստին, ինչո՞ւ է նիստ նշանակվել։
Դատավոր Դանիբեկյանն ամեն դեպքում հայտարարեց` հաշվի առնելով, որ ամբաստանյալի բացակայությամբ դատական նիստը հնարավոր չէ շարունակել, այն հետաձգվում է։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 22-ին, ժամը 13։00-ին։
Պաշտպան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Դանիբեկյանի որոշումները ոչ միայն օրինական չեն, այլ նաև տրամաբանական չեն։ Պաշտպանի խոսքով` ակնհայտ է դատավորի բացասական վերաբերմունքը Գրիգորյանի նկատմամբ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 07:33
Нынешние власти Армении с их низким рейтингом не смогут консолидировать достаточно большую общественную массу для попытки свержения Католикоса всех армян. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил богослов, преподаватель кафедры истории и теории религии Ереванского госуниверситета, историк Вардан Хачатрян.
-
2025-06-11 06:20
«Я знаю, что вы пришли, чтобы выразить свой гнев в связи с выражениями, озвученными премьер-министром в последние дни в адрес церкви и представителей церкви. Мы знаем, что эти выражения, озвученные премьер-министром, вызвали всеобщий гнев. Я верю, что милостью Божьей и с Божьей помощью мы вместе с вами смиренно и без излишней эмоциональности сумеем преодолеть это испытание». Об этом 11 июня в беседе с журналистами в аэропорту «Звартноц» сказал Католикос всех армян Гарегин Второй.
-
2025-06-11 06:13
Возмущенные нападками властей Армении тысячи граждане ночью встретили Католикоса всех армян Гарегина II в международном аэропорту «Звартноц» города Ереван. Среди них были и оппозиционные политические деятели.
-
2025-06-11 06:09
Армянские епархии Южной Америки выступили с заявлением.