2022-09-14 22:44
Լրատվական գործակալություններ
Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման. Փաշինյանը հակասո՞ւմ է ինքն իրեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման։ Տեղեկությունը նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ մինչ այս խորհրդարանում նա այսօր հայտարարել էր, թե հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել նրանց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քկմ տարածքով տևական խաղաղություն կստանա։
«Կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,– նշել է Փաշինյանը։
Sputnik Արմենիա