2023-01-23 11:24
Լրատվական գործակալություններ
Տոյվո Կլաար․ «Վերադառնում եմ Երևան»
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հերթական անգամ կժամանի Երևան։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։
«Վերադառնում եմ Երևան, հանդիպումներ եմ ունենալու։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և անհրաժեշտ է շտապ լուծումներ գտնել։ Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին, որպեսզի համատեղ ուսումնասիրենք առաջ շարժվելու ուղիները: ԵՄ-ի նպատակը մնում է հայ-ադրբեջանական խնդրի համապարփակ կարգավորումը»,– նշել է Կլաարը։
Հավելենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երևանում էր նաև 2022–ի դեկտեմբերի 8-ին։ Մինչ Հայաստան գալը Կլաարն այցելել էր Ադրբեջան։
Sputnik Արմենիա