2023-03-16 18:04
Լրատվական գործակալություններ
0
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԵՎՍ ՄԵԿ ՆՇԱՆ Է, ՈՐ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է
Քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու`դատարանի որոշման կապակցությամբ գրել է․
«Դատարանը Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։ Եվս մեկ նշան, որ դավաճանների այս իշխանությունը Արցախ հանձնելու ճանապարհին է։ Ավելի ճիշտ՝ տեղ է հասնում։
Նստում եթերում 5 ժամ լացում է (Փաշինյանը-խմբ․), որ բանակ չունենք, չենք կարող Արցախ պաշտպանել ու հաջորդ օրը թուրք հաղթողին կալանքի տանում։ Իմ կարծիքով՝ ամեն ինչ շատ պարզ ու ակնհայտ է։ Դավաճանն իր դավաճանությունն է անում։ Վստահ եմ՝ շուտով նոր թեմա կգցեն դաշտ, որ ժողովուրդը հանկարծ չգիտակցի, թե ինչ է կատարվում»։