ՌԴ ԱԳՆ․ Հուլիսի 25-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Հուլիսի 25-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որոնց ընթացքում կքննարկվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Երկու երկրների արտգործնախարարությունների ղեկավարները նաև կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ակտիվացման ուղիները։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, մնացած հարցերի լուծումների որոնմանը, որին Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել»,- ասվում է հայտարարության մեջ։
Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ առանցքային հարցերը, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը, հասարակության և փորձագետների շփումները և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկը։
Բայրամովի և Միրզոյանի հետ երկկողմ զրույցների ընթացքում նախատեսվում է կենտրոնանալ ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական օրակարգի արդի հարցերի քննարկման վրա՝ քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.