Արցախի ԱԺ-ն հատուկ փակ նիստ է անցկացնում․ նոր նախագահի ընտրություն է
Արցախի Հանրապետության ԱԺ-ն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի նոր նախագահ ընտրելու հարցով հատուկ փակ նիստ է անցկացնում։
Նշենք՝ նախագահի միակ թեկնածուն Սամվել Շահրամանյանն է, որին միաձայն առաջադրել են Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները։ Արցախի ԱԺ «Միացյալ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Սամվել Բաբայանի թեկնածությունը, սակայն նրանց դիմումը մերժվել է:
Սամվել Բաբայանը կոչ է արել այսօր հավաքվել Ստեփանակերտի հրապարակում և թույլ չտալ, որ «մի քանի հոգի ԱԺ-ում նախագահ փոխեն»: «Եթե Արցախի հասարակությունը դուրս չգա փողոց այս ամբողջը լուծելու, մենք կործանվելու ենք հավերժ, ես դա գիտեմ: Հանրապետության նախագահին երեք հոգով չեն որոշում ու նշանակում: Ժողովուրդը պետք է դուրս գա, հրապարակում ընտրի իր լիդերին և ասի՝ էս մարդն է լինելու նախագահը»,-ասել է Բաբայանը:
Նախօրեին հայտարարություններով են հանդես եկել Արցախի ԱԺ նախագահը, Արցախի նախագահի աշխատակազմը, ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, որոնք կոչ են արել հանրությանը չտրվել սադրանքների և դուրս չգալ փողոց՝ հիշեցնելով, որ Ռազմական դրության մասին օրենքի դրույթների համաձայն հավաքներն արգելված են Արցախում:
Հրապարակում այս պահին փոքրաթիվ ցույց է տեղի ունենում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 05:56
На фоне громкого уголовного дела межэтнической банды в Свердловской области, обвиняемой в заказных убийствах, азербайджанский корреспондент Афган Мюхтарлы призвал сжечь посольство России. Об этом он написал на странице в Facebook, пишет Лента.ру.
-
2025-06-30 05:52
В Первопрестольном Святом Эчмиадзине и епархиальных церквях Армении 29 июня при благословении Католикоса Всех армян Гарегина Второго прозвучал призыв к верующим вознести молитву за мир, всех незаконно лишенных свободы, в частности, архиепископа Микаэла Аджапаяна, архиепископа Баграта Галстаняна и национального мецената Самвела Карапетяна.
-
2025-06-30 05:48
В Воронежской области начались масштабные рейды и задержания азербайджанцев, пишут «Новые известия».
-
2025-06-30 05:44
Проживающие в Брюсселе армяне провели акцию протеста у посольства Армении в Бельгии.