Последние новости

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարության պահանջով միջանկյալ միջոց է կիրառել ընդդեմ Ադրբեջանի

ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը հանգեցնում է կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների խախտման լրջագույն վտանգի` ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ցանկացած գործողության իրականացումից, որը կարող է հանգեցնել կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով երաշխավորվող իրավունքների խախտմանը»,– ասված է հաղորդագրությունում:

ՄԻԵԴ-ը նաև որոշում է կայացրել այս մասին հրատապ ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ