Ջուլիանո ԲԻՖՈԼՉԻ․ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՆՐԱՀԱՅՏ «ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ»
Ադրբեջանցիների հանրահայտ «հումանիտար մոտեցումը»... խնդիրը միայն Ալիևը չէ, և մենք գիտենք... Հիշեցնեմ, որ 2020թ. ղարաբաղյան հակամարտությունում մենք վկաները դարձանք բռնաբարությունների, գլխատումների, կտտանքների, որոնք նկարահանել էին ադրբեջանական զորքերը։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է իտալացի վերլուծաբան Ջուլիանո Բիֆոլչին՝ մեկնաբանելով Արցախի օմբուդսմենի տեղեկությունը ադրբեջանցիների տեղեկատվական ահաբեկչության մասին Արցախի խաղաղ բնակիչների դեմ։
«Կարող եմ ավելացնել.
Ռուսաստանը նախընտրում է համագործակցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ գազի և տրանսպորտի գծով
Եվրամիությունը նախընտրում է ադրբեջանական գազը մարդու իրավունքների փոխարեն
ԱՄՆ-ն Ադրբեջանի և Թուրքիայի կարիքն ունի Ռուսաստանին դիմակայության և իր տարածաշրջանային ռազմավարության աջակցման հարցում
Իսրայելն աջակցում է Ադրբեջանին Իրանի դեմ և չի մտածում Հայաստանի մասին»,- նշել է վերլուծաբանը։