Ռոբերտա Մեցոլա․ Անվերապահ աջակցություն ենք հայտնում ՀՀ սահմանների անխախտելիությանը
Ձեզ այստեղ հյուրընկալելը վկայում է այն մասին, որ մենք հավատարիմ ենք Հայաստանին, և դուք հավատարիմ եք եվրոպական ընտանիքին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ստարսբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:
«Եվրոպական հարևանությունը, հիմա, առավել քան երբևէ, անկայուն է ու անապահով: Ես ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանը լավագույն գործընկեր է մեզ համար՝ ԵՄ արևելյան հարևանության շրջանակներում: Մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը:
Մենք երկու շաբաթ առաջ բանաձև ընդունեցինք, որտեղ դատապարտեցինք ԼՂ-ի նկատմամբ հարձակումը, այժմ մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք ազնիվ և արդար բանակցությունների վերսկսման վրա: Կոչ ենք անում հարգել հայերի իրավունքները ԼՂ-ում: Միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը ԼՂ-ում հայերի համար որոշ ժամանակով միջազգային երաշխիքները կարող են օգնել խաղաղությանը և հաշտեցմանը»,-ասաց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 09:27
Глава Ширакской епархии Армянской Апостольской Церкви, архиепископ Микаэл Аджапахян арестован решением судьи первой инстанции Еревана Масиса Мелконяна.
-
2025-06-28 09:25
Почти 80% граждан Армении негативно оценивают действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна. Об этом свидетельствуют данные опроса, проведенного армянским представительством GALLUP International Association.
-
2025-06-28 09:23
Нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь связаны с тем, что сегодня в республике церковь - единственный авторитетный институт, который может объединить, заявил РИА Новости глава Союза Армян России (САР) Ара Абрамян.
-
2025-06-28 09:21
Судебный процесс против архиепископа Микаэла Аджапахяна носит исключительно политический характер. Об этом заявил бывший омбудсмен Армении Арман Татоян в беседе с журналистами у здания суда.