Մանուկյան․ Ոստիկաններին ստիպում են ցուցմունք տալ ցուցարարների, նաև Լևոն Քոչարյանի դեմ
Ոստիկանները Հայաստանում ենթարկվում են աշխատանքային թրաֆիկինգի, նրանց ստիպում են կեղծ ցուցմունք տալ ընդդիմադիր հանրահավաքների մասնակիցների դեմ։ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա վստահեցրեց, որ տասնյակներով նման դեպքեր կան։
«Ներկա եմ եղել, երբ դատարանում ոստիկանն այնքան անհարմար վիճակի մեջ է հայտնվել, որ նույնիսկ դատավորն է վրան ծիծաղել»,– ասաց պատգամավորը։
Որպես օրինակ նա ներկայացրեց ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» բռնի ուժ էին կիրառել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հետո ցուցմունք տվել նրանց դեմ, ինչպես նաև այն ոստիկաններին, որոնք ցուցմունք են տվել Լևոն Քոչարյանի դեմ (ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի.. խմբ.), թե իբր նա ոստիկանական մեքենայում ծեծել է 4 կարմիրբերետավորի։
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ի պատասխան Գեղամ Մանուկյանի հայտարարության` վստահեցրեց, որ ոստիկանության համակարգը երբեք նման ծանրաբեռնվածությամբ այսքան գրագետ չի աշխատել։
«Իմ պաշտոնը քաղաքական է, բայց ես միշտ փորձել եմ իմ կառույցը զերծ պահել քաղաքականությունից։ Երևի տեսել եք, թե ինչպես են ոստիկանները հանրահավաքների ժամանակ աշխատում այլ երկրներում։ Նման բարձր մակարդակով, նման համբերատար շատ քիչ երկրներ կարող եք նկատել»,– ընդգծեց նախարարը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.