Սերժ Սարգսյանի պաշտպան․ Բացի արդարացման դատավճռից այլ դատական ակտ չի կարող լինել
ՀՀ երրորդ նախագահի և մյուսների գործով բացի արդարացման դատավճռից այլ դատական ակտ չի կարող լինել։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում ընթանում էր Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Գործը մոտենում է հանգուցալուծմանը, այսօր փաստաբանները հանդես են եկել պաշտպանական ճառով։
«Մենք մեր ասելիքը ասել ենք դատարանում։ Ասել ենք այն, ինչի մասին վերջին տարիներին ենք խոսել. մենք համոզված ենք` արդարադատությունը վերականգնվելու է այս գործով և համոզված ենք, որ այս գործով չի կարող արձակվել այլ դատական ակտ, քան արդարացման դատավճիռը»,–ասաց Մակինյանը։
Նրա խոսքով` հարուցված քրգործը ի սկզբանե չի ունեցել հանցագործության դեպք և այն աբսուրդ է։ Միևնույն ժամանակ նշում է, որ այսօր ՀՀ արդարադատությունից մեծ ակնկալիքներ չունի։
«Այն մարդիկ, ովքեր այս գործը թխել են ու վառել են, պատասխան են տալու արդարադատության, սերունդներ ու Աստծո առաջ»,–հավելեց նա։
Հիշեցնենք` ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` վերջինիս կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.