Последние новости

Զախարովա․ Միրզոյանին խաղաղության պայմանագրի խնդրով հրավեր մի քանի օր առաջ էլ է ուղարկվել

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին խաղաղության պայմանագրի հարցով Մոսկվա խորհրդակցությունների հրավերներ ուղարկվել են բազմիցս։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նշենք, որ հունվարի 23-ին Արարատ Միրզոյանը հայտարարել էր` խաղաղության պայմանագրի ռուսական որևէ առաջարկ իրեն հայտնի չէ։

«Արարատ Միրզոյանին խաղաղության պայմանագրի խնդրով Մոսկվա խորհրդակցությունների հրավերներ ուղարկվել են բազմիցս, սկսած անցյալ տարվա սեպտեմբերից։ Ի թիվս այլ բաների, այդ ամենը քննարկվել է տարբեր մակարդակներով երկկողմ շփումների ընթացքում»,– նշեց Զախարովան։

Նա ընդգծեց, որ վերջին հրավերը Երևան է փոխանցվել բառացիորեն մի քանի օր առաջ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ