Փաշինյան․ ԵԱՏՄ-ում էներգակիրների ընդհանուր շուկան մի շարք առավելություններ կտա բոլորիս
ԵԱՏՄ տարածքում անհրաժեշտ է ձևավորել ընդհանուր շուկաներ։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԵԱՏՄ բոլոր երկրների համար, առանց բացառության, արդեն 2025 թ. գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծումը շատ առավելություններ կտա։ Այդ պատճառով կարծում եմ, որ միության երկրների երկխոսությունը պետք է ուղղված լինի այդ հարցի շուրջ փոխզիջումային պայմանավորվածություններ գտնելուն»,– ընդգծեց նա։
Նա ափսոսանք հայտնեց, որ ԵԱՏՄ–ում դեռևս չկա մեկ միասնական մոտեցում էներգակիրների ընդհանուր շուկա ստեղծելու հարցում։
«Մինչդեռ դա մեզ կտա մի շարք առավելություններ, որոնք կնպաստեն անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացմանը, մարդկանց բարեկեցության զարգացմանը, նաև էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»,– ասաց վարչապետը։
Նա նաև ողջունեց միասնական ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը, որոնք հատկապես վերաբերում են տրանսպորտի ոլորտին։ Դրանք, ըստ նրա, կնպաստեն տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ալմաթի՝ նախագահելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 10:56
Мощные пожары вспыхнули в Калифорнии (США). Многие жители покидают свои дома, спасаясь от огня, сообщают американские СМИ.
-
2025-06-30 10:54
В Чолпон-Ате (Кыргызстан) началось заседание министров иностранных дел стран Организации Договора о коллективной безопасности (ОДКБ).
-
2025-06-30 10:52
Землетрясение произошло в Армении в ночь на понедельник.
-
2025-06-30 10:50
Первый зампред комитета Госдумы по делам СНГ Константин Затулин заявил, что реакция Азербайджана на задержания азербайджанских граждан в Свердловской области и последующее решение Баку приостановить культурный обмен с Россией является преувеличенной и носит политически мотивированный характер.