2024-02-27 13:35
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ դեսպանատուն․ Կշարունակենք աշխատել տարածաշրջանում, որպեսզի ողբերգությունները չկրկնվեն
Այսօր մենք հայ ժողովրդի հետ սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին և մեր զորակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, բոլոր տուժածներին ու տեղահանվածներին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
«Մենք կշարունակենք աշխատել տարածաշրջանում հանուն խաղաղության, որպեսզի այսօրինակ ողբերգությունները չկրկնվեն»,-ասված է հաղորդագրության մեջ։
News.am