Последние новости

Ոսկեպարի ղեկավար․ Ադրբեջանը Ոսկեպարը չի կարող ուզել 7-րդ դարի եկեղեցին ո՞նց կարող է ուզել

Ադրբեջանը Ոսկեպարը չի կարող ուզել։ Ոսկեպարը հայկական տարածք է, հայկական հող է 100-ավոր տարիների պատմություն ունի, 7-րդ դարի եկեղեցին Ադրբեջանը ո՞նց կարող է ուզել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Ոսկեպար համայնքի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանական պահանջին՝ անմիջապես իրեն հանձնել 4 հայկական գյուղեր, պնդելով, որ դրանք ադրբեջանական են։

«Ոսկեպարում հանգիստ վճակ է։ Սուտ տեղեկատվություն է տարածվում, գյուղն իր առօրյայով է զբաղվում, իր տեղում է, ոչ մի ընկճվածություն չկա։ էդ հայտարարություններն են էլ հաշվի առնող չկա։ Դուխով ապրում ենք»,-ասաց Աղբալյանը։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ Սահմանազատման գործընթացի շրջանակներում կլուծվի նաև Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի 4 էքսկլավային գյուղերի (Վերին Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու և Տիգրանաշեն (Քարքի-ադրբ.) ազատագրման հարցը։

Պաշտոնական Երևանն առ այս պահը չի արձագանք։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ