Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ին անհանգստացնում են հայկական էլիտայի մի մասի տրամադրությունները
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), չնայած հայկական էլիտաների մի մասի դիրքորոշման պատճառով առաջացած որոշակի անհանգստությանը, ակնկալում են, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը խելամիտ մոտեցում կցուցաբերի: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Չեմ թաքցնի` որոշակի իրադարձություններ և տրամադրություններ Հայաստանի էլիտաների մասով մտահոգիչ են։ Բայց մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը: Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,–ասել է գլխավոր քարտուղարը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում Երևանից հայտարարություն են սպասում կազմակերպությանը մասնակցության դադարեցման վերաբերյալ։
Խոսելով ընդհանուր առմամբ կազմակերպության գործունեության մասին՝ Տասմագամբետովն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը ավանդաբար հատուկ ուշադրություն է դարձնում «խաղաղապահ ուղուն»։
«Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը հաջողությամբ դրսևորեցին իրենց 2022 թվականի հունվարին (Ղազախստանում իրավիճակի կայունացման ժամանակ,-խմբ.)։ Սակայն ՀԱՊԿ – ը ուղղված է խաղաղապահ նախաձեռնություններին մասնակցության ընդլայնմանը նաև կազմակերպության պատասխանատվության գոտուց դուրս», - ասել է նա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.