Последние новости

Վատիկան․ Հռոմի պապը, խոսելով Ուկրաինայում խաղաղության մասին, դիմել է երկու կողմերին

Վատիկանի պետական քարտուղար (կառավարության ղեկավար, երկրորդ մարդը Վատիկանում), կարդինալ Պյետրո Պարոլինը նշել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, խոսելով Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին, դիմել է հակամարտության երկու կողմերին։

«Ակնհայտ է, որ դիվանագիտական կարգավորման համար պայմանների ստեղծումը կախված է հակամարտության ոչ թե մեկ, այլ երկու կողմերից։ Եվ առաջին պայմանը ագրեսիան ավարտելն է։ Չպետք է մոռանալ այն համատեքստի, այն է՝ այն հարցի մասին, որը տրվել է պապին, որին ի պատասխան նա խոսել է բանակցությունների մասին, որոնք երբեք կապիտուլյացիա չեն նշանակում»,- ասել է կարդինալը Corriere della Sera թերթի հարցազրույցում։

«Սուրբ Աթոռը հետևում է այս գծին և շարունակում հրադադարի կոչ անել, իսկ դա առաջին հերթին ընկած է նրանց վրա, ովքեր հարձակվել են։ Հռոմի պապը բացատրում է, որ բանակցություններ վարելը նշանակում է ոչ թե թուլություն, այլ, հակառակը, ուժ, ինչպես նաև վկայում է այն մասին, որ պետք է ավելի շատ մտածել մարդկային կյանքերի մասին, որոնք զոհվում են այս պատերազմում Եվրոպայի սրտում»,- ասել է կարդինալը։ Նա նաև նշել է, որ այս խոսքերը վերաբերում են թե՛ Ուկրաինային, թե՛ Սուրբ հողին, թե՛ ցանկացած այլ հակամարտության։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ