Последние новости

ԿԲ նախագահ․ Բռնի տեղահանված արցախցիներից 11 հազարը ՀՀ-ում աշխատանք են գտել

Արցախից բռնի տեղահանված հայերից ավելի քան 11 000–ը Հայաստանում աշխատանք է գտել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Մեր վերջին տվյալներով` 11000–ից ավելի մարդ արդեն ներգրավված է ֆորմալ զբաղվածության մեջ, ինչը, բնականաբար, իր դրական ազդեցությունն է ունենում աշխատաշուկայի ընդլայնման տեսանկյունից»,– ասաց Գալստյանը։

Նշենք, որ 2023թ–ի նոյեմբերի տվյալներով` ՀՀ–ում աշխատանքային պայմանագիր էր կնքել ԼՂ-ից բռնի տեղահանված 2384 քաղաքացի։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ