2024-03-22 14:56
Լրատվական գործակալություններ
Սնել․ ԼՂ վերադառնալու արցախցիների իրավունքը, որի մասին պնդում էր Ադրբեջանը, նույնիսկ չի էլ նշվում
Ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը X-ի իր էջում կիսվել է նյութով, թե ինչքան մարդկանցով է նախատեսում Ադրբեջանը վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղը։
«Ադրբեջանը նախատեսում է մինչև 2024 թվականի վերջը վերաբնակեցնել 20 հազար մարդու Լեռնային Ղարաբաղում։ Մենք տեսանք, թե ինչպես են ադրբեջանցիները թալանում հայկական տները և անձնական իրեր հանում։ Ադրբեջանցիները գրավել են հայկական ձեռնարկությունները։ Վերադարձի իրավունքը, որի գոյության մասին պնդում էր Ադրբեջանը, նույնիսկ չի էլ նշվում»։
Aysor.am