2024-04-12 19:39
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ «Ուրալ»-ը չպարզված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի հատվածից․ կա 4 զոհ և վիրավորներ
Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:
Տվյալներն այս պահին ճշգրտվում են:
Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
News.am