Իրավապաշտպան․ Գիշերը ձերբակալվել են Իշխան Գևորգյանն ու ևս 4 քաղաքացի

Երեկ գիշեր 72 ժամով ձերբակալվել են «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման աջակից 5 քաղաքացի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշել է, որ ձերբակալվածների թվում է նաև «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։

«Քաղաքացիները բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար հերքվել է անձնական խուզարկությամբ։ Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են»,– գրել է նա։

Անազատության մեջ պահվող քաղաքացիներին այցելել ու նրանց պաշտպանությունը ստանձնել է իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը։

Sputnik Արմենիա