Փարիզում մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշ ու գեղաթերթիկ
Փարիզում մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված՝ «ՀայՓոստ» ՓԲԸ-ի թողարկած մեկ նամականիշով գեղաթերթիկը և Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «La Poste»-ի թողարկած նամականիշը։ Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամը։
Նշվում է, որ արարողությունը տեղի է ունեցել ամենամյա «Philex» ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման ժամանակ։
««Հայփոստ» ՓԲԸ-ի թողարկած գեղաթերթիկի հիմքում Շառլ Ազնավուրի լուսանկարն է, որի հեղինակը նրա որդին է՝ Նիկոլա Ազնավուրը: Ֆրանսիական «La Poste»-ի նամականիշի հեղինակը Հոմ Նգույենն է, ով ներշնչվել է ֆրանսահայ լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի արած լուսանկարից»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ «Philex» ֆիլատելիստական ցուցահանդեսն այս տարի նվիրված է Հայաստանին:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի օրը, մեծանուն երգչի անունով էր անվանակոչվել Փարիզի Ելիսեյան դաշտեր (Շանզ-Էլիզե) պողոտայի և Կոնկորդի հայտնի հրապարակի հարևանությամբ գտնվող պուրակը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 11:37
ФСБ задержала банду в России, похищавшую алмазы у "АЛРОСА" и поставлявшую компании армянского депутата Хачатура Сукиасяна, сообщает структура.
-
2025-06-23 11:34
США получат решительный ответ на их агрессию в отношении Ирана. Об этом заявил главнокомандующий армией исламской республики генерал-лейтенант Амир Хатами.
-
2025-06-23 11:33
Почти все грузовики с абрикосами из Армении пересекли таможенную границу России с 1 по 20 июня, лишь незначительное число развернули обратно ввиду проблем с документацией. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-06-23 11:32
Инспекционный орган по безопасности пищевых продуктов Армении отменил свое решение о приостановке работы пиццерии сети Tashir Pizza по адресу Эребуни 17/1, в которой 11 июня якобы выявил нарушения в салатах.