Միշուստին․ ԵԱՏՄ շրջանակում արտաքին տնտեսական կապերն աճում են սրընթաց տեմպերով
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում արտաքին տնտեսական կապերն աճում են առաջանցիկ տեմպերով։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Եվրասիական տնտեսական միությունը փաստացի 200 միլիոնանոց շուկա է ու արտաքին տնտեսական կապեր, որոնց շրջանակներն աճում են սրընթաց տեմպերով։ Այսօրվա դրությամբ Ռուսաստանի արտահանումը միության երկրներ ստեղծման պահից ի վեր կրկնապատկվել է։ Իսկ հնգյակի պետությունների հետ մենք ավելի բարդ ապրանքներ ենք վաճառում։ Օրինակ, նրանց հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառության մեջ սարքավորումների մեքենաների, տրանսպորտային միջոցների մասնաբաժինը նախորդ տարվա արդյունքներով կազմել է գրեթե մեկ քառորդ», - ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։
Միշուստինը նաև ընդգծել է, որ ԵԱՏՄ-ին մասնակցությունից օգուտ են ստանում բացարձակապես բոլոր «հնգյակի» պետությունները։
«ԵԱՏՄ-ին մասնակցությունից օգուտ են ստանում «հնգյակի» բացարձակապես բոլոր պետությունները, առաջին հերթին ներքին սահմաններին մաքսային հսկողության բացակայության, արտոնյալ հասանելիության շնորհիվ ընդհանուր առմամբ մի քանի անգամ աճել են փոխադարձ առևտրի ծավալները», - ասել է Միշուստինը:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 2015-ին։ ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 14:00
Федеральная служба безопасности Российской Федерации сообщила, что пресечена деятельность группы лиц, осуществлявшей на системной основе хищения с целью последующего незаконного сбыта и контрабанды на территорию Республики Армения высококачественного алмазного сырья из АК «АЛРОСА».
-
2025-06-23 13:27
Католикос всех армян Гарегин II заявил, что действия премьер-министра Никола Пашиняна направлены на дискредитацию и ослабление авторитета Армянской Апостольской Церкви. Об этом он сказал во время выступления на Межмонашеском съезде, прошедшем в Эчмиадзине.
-
2025-06-23 13:26
Иран нанес новые ракетные удары по Израилю в ответ на авианалеты ЦАХАЛ. По информации израильского телевидения, было выпущено 15 ракет.
-
2025-06-23 13:23
Сегодня в российской прессе распространилась очередная дезинформация о том, что в России арестована группа, которая похищала алмазы у «Алросы» и якобы поставляла их компании депутата НС РА Хачатура Сукиасяна.