Բագրատ Սրբազան․ Սաղավարտներով ու վահաններով էիք, ի՞նչ մարմնական վնասվածքներ եք ստացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սաղավարտներով, վահաններով էիք, ի՞նչ մարմնական վնասվածք եք դուք ստացել, հետաքրքիր ա: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով երեք ոստիկան մարմնական վնասվածք է ստացել: Ցուցարարներին հիշեցնելով ԱԳՆ-ի շենքի դիմաց բախումների և բերման ենթարկված քաղաքացիների մասին՝ Բագրատ Սրբազանն ասաց.
«Էս շարժումը դերասանների և դիտորդների համար չէ: Փայլուն շապիկները, փայլուն կոշիկները, լավ սանրած մազերը լավ բաներն են, բայց էս շարժման համար չեն: Եթե ամբողջ սրտով, հոգով, էությամբ ներգրավված կլինեք, եկեք, եթե չէ՝ հիմիկվանից ասե՛ք: Մեր աչքի առջևից մարդ են գողանում, մենք կողքը կանգնած նայում ենք: Ումի՞ց եք վախենում, ինչի՞ եք վախենում: Ես չեմ ասում՝ գնացե՛ք, ջարդե՛ք, փշրե՛ք: Բայց մի՛ թողեք որ տանեն, էդ մարդիկ ի՞նչ են արել, որ տանեն: 29 հոգի բերման է ենթարկված, երկուսը հիվանդանոցում են, մեր սարկավագներից մեկին էլ ՝ ի՞նչ մարմնական վնասվածքներ են հասցրել, չգիտեմ: Մեր տեղեկություններով մահակներով ու վահաններով են հարվածել»: Բագրատ Սրբազանը ևս մեկ անգամ շեշտեց, որ տեղի ունեցածը Արարատ Միրզոյանի պատասխանատվության տակ է գտնվում:
Հիշեցնենք, որ ԱԳՆ-ի շենքի դիմաց Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների իրականացրած ցույցի ժամանակ քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել, ինչի արդյունքում ՆԳՆ-ի փոխանցմամբ, 16 քաղաքացի էր բերման ենթարկվել: Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի խոսքով, բախման ընթացքում մարմնական վնասվածք էր ստացել երեք ոստիկան:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.