Հայկական Armenian brandy անվանմամբ կոնյակը ՀՀ-ն մտադիր է գրանցել որպես աշխարհագրական նշում
Հայաստանը հայկական կոնյակի վերաբրենդավորման գործընթացում առանցքային է համարվում այն, որ Armenian brandy-ն գրանցվի որպես աշխարհագրական նշում:
Այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
«BEKPO ընկերության հետ իրականացված աշխատանքների և նրանց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայկական կոնյակի համար որպես նախընտրելի տարբերակ առաջարկվել է օգտագործել Armenian brandy անվանումը»,-ասաց Պապոյանը:
Նոր անվանման մասին ԵՄ-ն տեղեկացվել է 2023թ հոկտեմբերի 17-ին կայացած ՀՀ–ԵՄ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի 5-րդ նիստի ժամանակ: Պաշտոնական գրությամբ տեղեկացվել են Եվրահանձնաժողովի համապատասխան տնօրինությունները:
«Նոր անվանումը մեզ հնարավորություն կտա խթանել, գովազդել, շուկայահանել և ապահովել շուկայահանվող կոնյակի արտադրության որակի հսկողության և վերահսկողության ճշգրիտ մեխանիզմների ներդրումը: Դրա համար նաև ԵՄ-ի կողմից աջակցություն կա՝ 2 տարվա ընթացքում 2.9 մլն եվրոյի չափով»,–ասաց Պապոյանը:
Ծրագրի շրջանակներում ԵՄ-ի աջակցությունը կտրամադրվի հետևյալ ուղղություններով՝ սահմանել շուկայահանվող կոնյակի որակական հսկողության ապահովման նպատակով լաբորատոր ենթակառուցվածքների պահանջները, նախագծել որակի վերահսկման կայուն համակարգը:
«Կոնյակի վերաբրենդավորման գործընթացում առանցքային է համարվում այն, որ նոր անվանմամբ հայկական կոնյակը գրանցվի որպես աշխարհագրական նշում, Armenian brandy-ն բրենդ լինի, գրանցվի ու պաշտպանված լինի, ունենա հստակ չափորոշիչներ, արտադրության որակի հսկողության և վերահսկողության ճշգրիտ մեխանիզմներ, որոնց պետք է ենթարկվեն հայկական կոնյակի բոլոր արտադրողները, որոնք կօգտագործեն նոր աշխարհագրական անվանումը:
Եթե մենք այս աշխարհագրական անվանումը տալիս ենք որևէ կոնյակ արտադրողի, ապա պետք է բացառենք անորակ կոնյակի արտադրության, առավել ևս արտահանման որևէ հնարավորություն»,–ասաց նախարարը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 12:00
Жертвами трех атак Израиля на Иран стали более 70 женщин и детей. Об этом сообщил представитель МИД исламской республики Исмаил Багаи.
-
2025-06-16 11:53
Всю ночь и ранним утром глава укрупненной общины Апаран Карен Егиазарян вместе со своими заместителями и руководителями ответственных подразделений находился на месте, участвуя в работах по ликвидации последствий стихийного бедствия. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в администрации Апарана.
-
2025-06-16 11:50
В Армении 11 участников утренней акции жителей села Касах (Котайкская область Армении) подвергнуты административному задержанию. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе МВД.
-
2025-06-16 11:46
Президент США Дональд Трамп заявил о необходимости расширить усилия по задержанию и депортации нелегальных мигрантов в крупнейших американских городах, передает РИА Новости.